AM RU EN

Մեր մասին

FruitsԱշտարակում հիմնադրված «Ագրոլոգ» ընկերությունը գյուղատնտեսական արտադրանքի շուկայում գործում է արդեն մոտ 8 տարի: Մեր գործունեության հիմնական ուղղություններն են մթերքի սառնարանային պահպանումը եւ վերամշակումը, մասնավորապես՝ չրերի արտադրությունը։

Մեր ընկերությունն ունի 3000 քառակուսի մետր սեփական տարածք Աշտարակում, Երեւան-Աշտարակ մայրուղուց ընդամենը 400 մետր հեռավորության վրա, որտեղ գտնվում են մեր գրասենյակն ու պահեստները։ Ներկայումս մենք ունենք 6 սառնարանային պահեստներ, յուրաքանչյուրը՝ 25 տոննա տարողությամբ, որոնք նախատեսված են խնձորի, ծիրանի, դեղձի եւ այլ մրգերի սառը պահպանման համար:

Մենք տրամադրում ենք մեր սառնարանները վարձակալության սկզբունքով։ Գյուղացիական տնտեսությունները, որոնք արտահանում են իրենց բերքը, կարող է պահել միրգն ու բանջարեղենը մեզ մոտ մինչեւ արտերկիր ուղարկելը։

Չիր պատրաստելու նպատակով մենք գնում ենք մրգի տեսականին Հայաստանի տարբեր շրջաններից, հիմնականում՝ Հոկտեմբերյանի հարակից գյուղերից: Չրի պատրաստման ամբողջ գործընթացը՝ լվացումը, կորիզների հեռացումը, բուն չորացումը, կատարվում է ձեռքով, տարածաշրջանի լավագույն մասնագետներից մեկի վերահսկողության տակ՝ բացառելով մեխանիկական միջամտությունը։

Տարեկան մենք արտադրում ենք մոտ 5 տոննա չիր՝ տարբեր որակական դասակարգմամբ՝ 1-ին, 2-րդ կարգի եւ բարձրակարգ։ Արտադրանքը հիմնականում արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ Վրաստան, Ռուսաստան եւ Ղազախստան։ Այս տարի, փորձնական չափաբաժիններ ենք ուղարկել նաեւ Հորդանան եւ Ֆրանսիա:

Բացի այդ, մեր ընկերությունը մրգի (նարինջ, մանդարին, կիվի) սառնարանային պահպանման եւ չրերի արտադրության պայմանագիր է կնքել Վրաստանի եւ այլ երկրների առեւտրային կազմակերպությունների հետ։

Կոնտակտ

«Ագրոլոգ» ՓԲԸ

Հասցե՝
ՀՀ, Երևան, Հանրապետության փ․ 62

Հեռ․՝
+37491-611-711
+37411-539-666

Էլ․ փոստ՝
info@agrolog.am

 

Գնացուցակ

Ներբեռնել

 

Copyright © 2015 Agrolog.. All Rights Reserved