Պտուղ-բանջարեղենի պահպանումը դյուրին խնդիր չէ։ Կան մրգի եւ բանջարեղենի պահպանման բազմաթիվ եղանակներ, այդ թվում երեք հիմնական տարբերակներն են չորացումը (չրի պատրաստումը), սառեցումը եւ սառը պահպանումը։
Ամենատարածված եղանակներից է սառնարանային պահպանումը։ Երկարաժամկետ պահեստավորման համար նախատեսված միրգը եւ բանջարեղենը պետք է լինեն առողջ եւ չունենան մեխանիկական վնասվածքներ։ Հիվանդ, վնասված պտուղը երկար ժամանակ չի պահպանվում:
Մրգի եւ բանջարեղենի պահեստավորման օպտիմալ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ջերմաստիճանի եւ խոնավության ռեժիմները, ածխածնի երկօքսիդի եւ թթվածնի ճիշտ հարաբերակցությունը։
Այս խնդրի իրականացումը հնարավոր է միայն մրգի եւ բանջարեղենի սառնարանային պահեստավորման օգնությամբ։
Մեր ծառայությունները ներառում են՝
• բեռնում եւ առաքում մրգի եւ բանջարեղենի պահեստ,
• փաստաթղթային ձեւակերպում եւ ագրոարտադրանքի ընդունում,
• տեսակավորում եւ պահպանում,
• հետադարձ առաքում նշված հասցեով։
Մեր առավելություններն են՝
• արագ եւ լավ հղկված թիմային աշխատանք,
• գրագետ եւ արդյունավետ աշխատանք փաստաթղթերի հետ,
• մասնագիտացած անձնակազմ յուրաքանչյուր տեսակի աշխատանքի համար,
• ժամանակակից բեռնման եւ բեռնաթափման սարքավորումներ,
• պահեստավորման եւ տրանսպորտային ծառայությունների ամբողջական ցիկլ։
«Ագրոլոգ» ՓԲԸ
Հասցե՝
ՀՀ, Երևան, Հանրապետության փ․ 62
Հեռ․՝
+37491-611-711
+37411-539-666
Էլ․ փոստ՝
info@agrolog.am