Արարատյան պարարտ դաշտավայրում, կիզիչ արեւի ներքո աճած միրգն ու բանջարեղենը ձեռք են բերում յուրահատուկ համ եւ բույր: Բացի այդ, Արարատյան դաշտավայրի միրգն ու բանջարեղենը աչքի են ընկնում էկոլոգական մաքրությամբ։
Մրգի եւ բանջարեղենի պահպանման հնագույն մեթոդներից է չորացումը՝ չրի պատրաստումը։ Այն կարող է դիտվել որպես պահածոյացման կամ սառեցման այլընտրանք։
Չորացումը մթերքից խոնավությունը հեռացնելու գործընթացն է։ Մեզ մոտ այն ընթանում է կատարյալ պայմաններում՝ բոլոր հիգիենիկ չափանիշներին համապատասխան։ Չորացումը թույլ է տալիս պահպանել բանջարեղենում եւ մրգում առկա վիտամինների եւ կենսաբանական ակտիվ նյութերի 80-90%-ը։ Խոնավության պակասը խոչընդոտում է բակտերիաների եւ բորբոսի աճին։ Ճիշտ է՝ մթերքի չափերը նվազում են 3-4 անգամ, իսկ զանգվածը՝ 5-9 անգամ, սակայն թրջելու դեպքում այն վերականգնում է իր բոլոր բնական հատկանիշները՝ գույնը, բուրմունքը, համը:
Միրգը եւ բանջարեղենը չորացնելու մի շարք ձեւեր կան․ արեւի տակ, ջեռոցում կամ չորանոցում՝ օգտագործելով ջերմաստիճանի, խոնավության եւ օդի հոսքի ճիշտ համադրություն։ Մենք օգտագործում ենք միայն բնական, արեւային չորացման մեթոդը։
Արժե նշել նաեւ, որ ամբողջ մեր արտադրանքը՝ ե՛ւ թարմ միրգը, որը պահվում է սառնարաններում, ե՛ւ նույնիսկ չորացման գործընթացն անցած միրգը՝ չիրը, պահպանում է իր համային եւ սննդային հատկությունները եւ այն էներգիան, որով այդքան առատորեն սնել է արեւը։ Հետեւաբար, համոզված եղեք, որ մեր արտադրանքը ընտրելիս եւ պատվիրելիս, դուք կստանաք ամենաբարձր որակի արտադրանք։
«Ագրոլոգ» ՓԲԸ
Հասցե՝
ՀՀ, Երևան, Հանրապետության փ․ 62
Հեռ․՝
+37491-611-711
+37411-539-666
Էլ․ փոստ՝
info@agrolog.am